
Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց
Դատարանը որոշել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ազատել կալանավայրից, սակայն տնային կալանքի որոշում ընդունել։
Դատարանը նաև արգել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ունենալ կապ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Վահե Դոլմազյանը նրա նկատմաբ նշանակել է 25 մլն դրամ գրավ։
Նշենք, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։
Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։