15 Հոտ
2024
13.7° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց

Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց

Դատարանը որոշել է  ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ազատել կալանավայրից, սակայն տնային կալանքի որոշում ընդունել։

Դատարանը նաև արգել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ունենալ կապ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Վահե Դոլմազյանը նրա նկատմաբ նշանակել է 25 մլն դրամ գրավ։

Նշենք, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։