ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի և ՌԴ համագործակցության համար
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանում և Ռուսաստանում կազմակերպությունների և անհատների նկատմամբ՝ երկու երկրների համագործակցության պատճառով: Այս մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Մոսկվայի և Թեհրանի համագործակցությանն ԱՄՆ արձագանքը։
Այսպիսով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական Iran Air ավիաընկերության և երկու ռուսական նավագնացային ընկերություններ ու նրանց նավերի դեմ:
ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել նաև Իրանի և Ռուսաստանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ։