
Երևանում 40-ամայ տղամարդը ծառից կախվել է
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ծառից կախված դի կա։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 40-ամյա Գոռ Մ-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում է լրատվամիջոցը։


