04 Հոտ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օգտագործվում է ցանկացած հնարավորություն՝ լարվածություն մտցնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերություններում․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Օգտագործվում է ցանկացած հնարավորություն՝ լարվածություն մտցնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերություններում․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Իրանի դժգոհությանը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ։

«Մենք մշտապես կապի մեջ ենք գործընկերների հետ։ Մենք տրամադրել ենք անհրաժեշտ բացատրություններն այդ առթիվ։ Ելնում ենք նրանից, որ ներկայացրած փաստերը Թեհրանում լսելի և ընդունելի են եղել։ Պարզ է, որ հակառուսական տեղեկատվական քարոզարշավը նախաձեռնել են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենաանհեթեթ, հնարավորությունը լարվածություն մտցնելու համար Իրանի հետ ռազմավարական, զարգացող հարաբերություններում՝ ոչ առանց Արևմուտքի մասնակցության», – նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ ՌԴ-ն տարածաշրջանում բոլոր տրանսպորտային, տնտեսական հաղորդակցությունների համապարփակ ապաշրջափակման կողմնակիցն է՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Նա նաև շեշտել է եռակողմ աշխատանքային խմբի կարևորությունն՝ ընդգծելով, որ այն իր գործունեությունը դադարեցրել է ՀՀ-ի պատճառով։