15 Հոտ
2024
14.7° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր՝ 5 տարի ժամկետով

Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր՝ 5 տարի ժամկետով

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում, որոշումն ընդունվել է  կառավարության այսօրվա նիստում:

Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով։

Գրիգորյանն ասել է, թե մեծ պատասխանատվություն է ՀՀ ամենախոշոր համալասարաններից մեկի զարգացումն առաջ տանելու հանձնառությունը:

«Իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ»,- ասել է նա:

Ռեկտորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է համալսարան` բաց դասախոսություններով հանդես գալու: