
Կենսաթոշակների՝ 10 հազար դրամով բարձրացումը, այո, ազդել է ընտրությունների արդյունքի վրա. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ-ում
ՀՀ-ում կենսաթոշակների՝ 10 հազար դրամով բարձրացումն ազդել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա․ Սահմանադրական դատարանի այսօրվա նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ես մեծ ցանկություն կունենայի, որ ազդեցություն չթողնեին, բայց երբ ՀՀ-ում ծայրահեղ աղքատության ցուցանիշն այնպիսին է, ինչպիսին կա, հավատացեք՝ 10 հազար դրամն էական ազդեցություն թողնում է ընտրության արդյունքների վրա, ընտրողների կամքի ձևավորման վրա, և այո, դա փաստացի ընտրակաշառք է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ եթե դա չի արվում 2022, 2023 թվականներին, 2025 թվականին հայտարարվում է, որ դրա կարիքը չկա, և արվում է 2026թ․-ին՝ ԱԺ ընտրությունները նշանակելու մասին նախագահի հրամանագրին հաջորդած ժամանակահատվածում, նշանակում է՝ ընտրակաշառքի հետ գործ ունենք։


