17 Օգս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են. Ermenihaber

Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են. Ermenihaber

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ «Ալիջան» սահմանային անցակետի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. գրում է Ermenihaber-ը։

Ըստ կայքի՝ Իգդիրում իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ՝ մասնավորապես տեղադրվել են դեպի «Ալիջան» սահմանային անցակետ տանող ճանապարհային ցուցանակներ։

Օդանավակայանի խաչմերում տեղադրված ցուցանակը ցույց է տալիս Կարս, Թուզլուջա, օդանավակայան և Իգդիրի ուղղությունները, իսկ Իգդիր ուղղությամբ՝ Ալիջան, Իգդիր նահանգի ժանդարմերիայի հրամանատարություն, Քարաքոյունլու, Դիլուջու և Ալիջանի սահմանային անցակետերի ուղղությունները:

Նշվում է, որ դա համարվում է կարևոր ցուցիչ տարածաշրջանում շարժունակության համար, ու տեղանունների ցուցանակների տեղադրման նպատակն է դեպի անցակետ տանող ճանապարհն ավելի տեսանելի դարձնել վարորդների համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026