19 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է՝ պատրաստվում է այս տարի հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Թրամփը հայտարարել է՝ պատրաստվում է այս տարի հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այս տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Լրագրողի հարցին՝ նախատեսո՞ւմ է արդյոք հանդիպում 2026 թվականին, Թրամփը պատասխանել է՝ «Այո՛, կհանդիպեմ նրա հետ»։

Թրամփը նաև հայտարարել է, որ Հյուսիսային Կորոնա ունի 57 շատ հզոր միջուկային զենք՝ ընդգծելով, որ իրավիճակը կայուն կմնա, քանի դեռ ԱՄՆ-ում խելացի նախագահ է իշխանության։

Սպիտակ տան ղեկավարը կրկին նշել է, որ Կիմ Չեն Ընի հետ «շատ լավ հարաբերություններ» ունի։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ արդեն այս աշնանը, հնարավոր է՝ նոյեմբերին Ասիա կատարելիք այցի ընթացքում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026