Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական
գործողությունների հետևանքով Երուսաղեմի հայ
համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է։ Այս մասին
«Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:
«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ
է: Բախումները տեղի են ունենում հիմնականում
Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան
միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի
հաջողվել: Երուսաղեմում իրավիճակը հանդարտ
է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է Հակոբ Սևանը: