ABCMEDIA
Երուսաղեմի հայկական համայնքում տուժածներ չկան

Երուսաղեմի հայկական համայնքում տուժածներ չկան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական
գործողությունների հետևանքով Երուսաղեմի  հայ
համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է։ Այս մասին
«Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ
է: Բախումները տեղի են ունենում հիմնականում 
Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան
միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի
հաջողվել: Երուսաղեմում  իրավիճակը հանդարտ
է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է  Հակոբ Սևանը: