30 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արման Թաթոյանը հանդիպել է Լոնդոնի հայ համայնքի հետ

Արման Թաթոյանը հանդիպել է Լոնդոնի հայ համայնքի հետ

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հետ գործակցությամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Լոնդոնի հայ համայնքի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Քննարկվել են հետևյալ թեմանրը՝

– Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:

– Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:

– 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական  ամենօրյա հանցանքների ապացույցներ: