Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործընկեր
երկրներին և միջազգային հանրությանը կոչ է արել «պատշաճ արձագանքել» Աբխազիայի Օչամչիրայի
շրջանում ռուսական ռազմաբազա հիմնելու որոշմանը։
«Աբխազիայում ՌԴ ռազմածովային ուժերի տեղակայման
բազա հիմնելու որոշումը վտանգ է ներկայացնում Սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի եվրոպական
զարգացման համար։
Վրաստանի գործընկերներին և միջազգային հանրությանը
կոչ եմ անում անհապաղ արձագանքել»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ էլ Վրաստանի ԱԳՆ-ն էր մտահոգություն
հայտնել Աբխազիայում ռուսական ռազմաբազա հիմնելու որոշման կապակցությամբ։
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել
էր, որ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում ռուսական ռազմաբազա կստեղծվի։