ABCMEDIA
Վրաստանի նախագահը Եվրոպային կոչ է արել արձագանքել Աբխազիայում ռազմաբազա ստեղծելու Ռուսաստանի նախաձեռնությանը

Վրաստանի նախագահը Եվրոպային կոչ է արել արձագանքել Աբխազիայում ռազմաբազա ստեղծելու Ռուսաստանի նախաձեռնությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործընկեր
երկրներին և միջազգային հանրությանը կոչ է արել «պատշաճ արձագանքել» Աբխազիայի Օչամչիրայի
շրջանում ռուսական ռազմաբազա հիմնելու որոշմանը։

«Աբխազիայում ՌԴ ռազմածովային ուժերի տեղակայման
բազա հիմնելու որոշումը վտանգ է ներկայացնում Սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի եվրոպական
զարգացման համար։

Վրաստանի գործընկերներին և միջազգային հանրությանը
կոչ եմ անում անհապաղ արձագանքել»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ էլ Վրաստանի ԱԳՆ-ն էր մտահոգություն
հայտնել Աբխազիայում ռուսական ռազմաբազա հիմնելու որոշման կապակցությամբ։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել
էր, որ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում ռուսական ռազմա
​​բազա կստեղծվի։