ABCMEDIA
ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում Արցախից խաղաղապահների դուրսբերման հարցը

ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում Արցախից խաղաղապահների դուրսբերման հարցը

Տեղեկությունն այն մասին, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը
Բաքվում կամ Երևանում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը,
չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում
տալով դիվանագիտական աղբյուրին։

«Մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի
պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից
ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։
Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեությանը վերաբերող շփումների մասին է»,- նշել
է գործակալության աղբյուրը։