Հունվարին Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
Ադրբեջանն
ընդունել է արտգործնախարարների մակարդակով
Վաշինգտոնում հունվարին հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը։ Այս մասին
Հանրայինի եթերում ասել է հատուկ հանձնարարություններով
դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին
Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի
տեքստը վերջնականացվի», – ասել է Մարուքյանը։