ABCMEDIA
Հունվարին Վաշինգտոնում  կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Հունվարին Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Ադրբեջանն
ընդունել է  արտգործնախարարների մակարդակով
Վաշինգտոնում հունվարին հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը։ Այս մասին
Հանրայինի եթերում ասել է  հատուկ հանձնարարություններով
դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին
Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի
տեքստը վերջնականացվի», – ասել է Մարուքյանը։