18 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որոշ մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Որոշ մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան։