Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից մատակարարված հեռահար հրթիռներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Ռուսական կողմը հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից մատակարարված հեռահար հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ՝ Վաշինգտոնի կողմից նման հարձակումների թույլտվություն ստանալուց մեկ օր անց․ հայտնում է BBC-ն։
Ուկրաինան այսօր առավոտյան Ռուսաստանի Բրյանսկի մարզին հարվածել է Atacms տեսակի հրթիռներով, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հինգ հրթիռ է խոցվել, մեկը՝ վնասվել։ Վերջինիս բեկորները հրդեհ են առաջացրել մարզի ռազմական օբյեկտներից մեկում, ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, սա առաջին դեպքն է, երբ հեռահար հրթիռներ են կիրառվում Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Մոսկվան հայտարարել էր, որ ցանկացած նման հարձակում կստանա համապատասխան արձագանք: