28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ Ալիևի անընդունելի հայտարարությունների պատճառով

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ Ալիևի անընդունելի հայտարարությունների պատճառով

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ: Պատճառը Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն են Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքներում «նեոգաղութատիրության» մասին:

Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվել է, որ դիվանագետի կանչը հաջորդել է COP29 համաժողովում Ադրբեջանի իշխանությունների «անընդունելի հայտարարություններին», ինչի արդյունքում՝ Ֆրանսիայի Բնապահպանության նախարար Պանիեր-Ռունաչերը «ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը» միջոցառմանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքները «բախվում են շատ լուրջ խնդիրների», ինչպիսիք են «նեոգաղութատիրությունը և կլիմայի փոփոխությունը»։ Դրանից հետո Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշերը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք COP29-ին։