21 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի խորհրդարանում 3 ընդդիմադիր կուսակցություն միավորվել է մեկ խմբակցության մեջ

Թուրքիայի խորհրդարանում 3 ընդդիմադիր կուսակցություն միավորվել է մեկ խմբակցության մեջ

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «DEVA», «Saadet» և «Gelecek» կոչվող ընդդիմադիր կուսակցությունը միավորվել են՝ խորհրդարանում խմբակցություն ստեղծելու նպատակով․ տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այս երեք կուսակցություններն ընդհանուր թվով ունեն 34 պատգամավորական աթոռ։

Ըստ մամուլի հրապարակումների՝ «Saadet» կուսակցության ղեկավար Մահմութ Արըքանը, «DEVA» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը և «Gelecek» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում են ունեցել:Վերջին երկուսը Թուրքիայի նախկին արտգործնախարարներն են եղել։ Եռակողմ հանդիպման ժամանակ որոշվեց, որ ավելի նպատակահարմար կլինի, որ կուսակցությունները միավորվեն «Թիրախային միասնություն» համաձայնագրի շրջանակներում և ներկայացվեն խորհրդարանում «Ժողովրդավարական հարթակ» անվամբ:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել, որ 3 կուսակցությունները կգործեն համատեղ նաև առաջիկա ընտրությունների ընթացքում և կմշակեն ընդհանուր ծրագիր։

Կուսակցությունների միավորման հիմքում ընկած է Էրդողանի կառավարման քաղաքականությանը հակադրվելու և նոր քաղաքական այլընտրանք ստեղծելու ցանկությունը: