23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները մեծացնում են դոլարի պահանջարկը․ Bloomberg

Աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները մեծացնում են դոլարի պահանջարկը․ Bloomberg

Աշխարհը ստիպում է ակտիվների կառավարիչներին վերանայել դոլարի նկատմամբ իրենց ակնկալիքները:

Ներդրողները, ինչպիսիք են կենսաթոշակային ֆոնդերը, ապահովագրական ընկերությունները և փոխադարձ հիմնադրամները, կրկնակի կրճատել են իրենց զուտ դոլարային կարճաժամկետ դիրքերը մինչև 2,05 միլիարդ դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ, ինչը նվազագույնն է 2017 թվականի ապրիլից ի վեր՝ ըստ Bloomberg-ի:

Bloomberg-ի վերծությամբ՝ դոլարի ցուցիչն աճել է մոտ 5%-ով այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին իջել էր՝ հասնելով ութ ամսվա նվազագույնին, քանի որ թրեյդերները պատրաստվում էին ԱՄՆ-ում բարձր գնաճի՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:

Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների կրճատման և աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում՝ Ուոլ Սթրիթի բանկերը կանխատեսում են, որ հաջորդ տարի դոլարը կնվազի:

Միևնույն ժամանակ, Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը, քաղաքական անորոշությունը Հարավային Կորեայում անցած շաբաթ ռազմական դրության ձախողումից հետո, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու վերջին քվեն նույնպես մեծացնում են դոլարի պահանջարկը:

«Ներդրողները փնտրում են ապահով ապաստարաններ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի և Հարավային Կորեայի քաղաքական ցնցումները», – նշել է Սինգապուրի Credit Agricole CIB-ի ավագ ստրատեգ Դեյվիդ Ֆորեսթերը: