13 Օգս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ. «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել սրբազանին

Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ. «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել սրբազանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Գառնիկ Դանիելյանը տեսակցել են ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Դանիելյանի խոսքով՝ Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Գտնվելով անազատության մեջ՝ նա իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը, հատկապես՝ հայկական և արտասահմանյան գրականությանը:

«Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես: Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին. տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան», – գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026