04 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շիրազի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր

Շիրազի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:50-ի սահմաններում Գ․ Հասրաթյան, Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Opel»-ի վարորդն է:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ