Թուրքիան կարող է վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի հետ
Թուրքիան կարող է վերսկսել 12 տարի առաջ ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը թուրքական Մերսինի և սիրիական Հալեպի միջև․ գրում է Yeni Şafak պարբերականը։
«Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է Մերսինից մինչև Սիրիայի հետ սահման երկաթուղու 175 կիլոմետրանոց հատվածի ստուգումը։ Սիրիայի նոր իշխանությունների հետ համաձայնության գալու դեպքում նախատեսվում է արագ վերանորոգել երկաթգծի սիրիական հատվածը, որպեսզի այն նախապատրաստվի ուղևորների և բեռների փոխադրմանը», – գրում է պարբերականը:
Խոսքը 365 կիլոմետրանոց երկաթգծի մասին է, որն ունի 38 կայարան։ Այս երկաթգծով հաղորդակցություն է եղել 2010-2012 թվականներին։