17 Մար
2025
4.2° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը բանակցություններ կսկսի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ

Իսրայելը բանակցություններ կսկսի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը այս շաբաթ կսկսի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները․ գրում է  The Guardianը։

«Երեկ երեկոյան մենք անվտանգության կաբինետի նիստ ենք ունեցել: Մենք որոշել ենք բանակցություններ սկսել երկրորդ փուլի շուրջ։ Դա տեղի կունենա այս շաբաթ», – ասել է Սաարը՝ խոսելով բանակցությունների մասին, որոնք ի սկզբանե պետք է սկսվեին փետրվարի 3-ին:

Համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները պետք է արդեն սկսված լինեին Դոհայում, սակայն Կատարը հայտարարել է, որ դրանք դեռևս պաշտոնապես չեն սկսվել:

 Միջնորդները հույս ունեն, որ երկրորդ փուլում կհամաձայնեցվի մնացած պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազայից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը։

Ռազմագերիներ