28 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆիլիպիններում ռադարներից անհետացել է FA-50 կործանիչը

Ֆիլիպիններում ռադարներից անհետացել է FA-50 կործանիչը

Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի (PAF) FA-50 կործանիչն անհետացել է ռադարներից գիշերային զորավարժությունների ժամանակ, և որոնողափրկարարական գործողություն է իրականացվում. տեղեկացրել է Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Կոնսուելո Կաստիլյոն։

«Կեսգիշերից կարճ ժամանակ անց FA-50 կործանիչն անհետացել է մարտավարական գիշերային գործողությունների ժամանակ: Ինքնաթիռը կորցրել է կապը առաքելության մնացած մասերի հետ թիրախային տարածք հասնելուց ընդամենը րոպեներ առաջ», – ասել է նա:

Ինչպես նշել է Մարիա Կոնսուելո Կաստիլյոն, յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է երկու օդաչու, FA-50 անձնակազմի ճակատագիրն անհայտ է։

Ռազմագերիներ