ԵՄ-ն կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. Բորել
ԵՄ երկրների ԱԳ նախարարները
որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50
տոկոսով՝ հասցնելով 209-ի։ Այս մասին ԵՄ ԱԳ
նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների
և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում
է ՏԱՍՍ գործակալությունը։
«ԵՄ երկրների արտգործնախարարներն
այսօր որոշել են ընդլայնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անձնակազմը
138-ից հասցնելով 209-ի։ Սա դիտորդների թվի կարևոր բարելավում է, և այն կնպաստի հայ-ադրբեջանական
միջազգային սահմանին կայունության բարձրացմանը»,- ասել է Բորելը։