Ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ
ՀՀ և ԱՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության
օրվա կապակցությամբ․
«Սիրելի արցախցիներ, քույրեր և եղբայրներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ
ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը,
որը կպահպանի Արցախի անկախությունը»։