
Ֆրանսիայի իշխանությունը մերժել է Դուրովի՝ ԱՄՆ մեկնելու պահանջը
Ֆրանսիայի իշխանությունը մերժել է «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ ԱՄՆ մեկնելու խնդրանքը. նա Միացյալ Նահանգներ էր ուզում գնալ ներդրումային ֆոնդերի հետ բանակցություններ վարելու համար։ այս մասին հայտնել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։
«Ֆրանսիայի իշխանությունները մերժել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ ներդրումային ֆոնդերի հետ բանակցություններ վարելու համար ԱՄՆ մեկնելու խնդրանքը։ Փարիզի դատախազությունը Politico-ին հայտնել է, որ որոշումը կայացրել է մայիսի 12-ին՝ այն հիմքով, որ նման ուղևորությունը անհրաժեշտ կամ արդարացված չի թվում», – ասված է հայտարարության մեջ։
Դուրովն մայիսի 18–ին հայտարարել էր, որ իրեն դիմել են նախագահական ընտրություններից առաջ Ռումինիայում պահպանողականներին լռեցնելու խնդրանքով։ Ավելի ուշ նա նշել է, որ ֆրանսիական հետախուզության ղեկավար Նիկոլա Լերներն է խնդրել իրեն։ Դուրովը հավելել է, որ ինքը կտրականապես հրաժարվել է։
Հիշեցնենք` Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալեցին Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում 2024–ի օգոստոսի 24-ին: Ֆրանսիայում Դուրովին կասկածում են 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ։ Գործարարին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: