27 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա, պետնախարարը կազատվի պաշտոնից

Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա, պետնախարարը կազատվի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա, բայց
մինչ այդ նա պաշտոնից կազատի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին․
տեղեկությունը հայտնեցին ABC Media-ի արցախյան աղբյուրները։

Արցախի նախագահականից և պետնախարարի աշխատակազմից պաշտոնական մեկնաբանություն՝
հերքում կամ հաստատում ստանալ չհաջողվեց․ չեն պատասխանում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պետնախարարի պաշտոնում կնշանակվի Անվտանգության
խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Նախագահի լիազորությունները կանցնեն ԱԺ նախագահ
Դավիթ Իշխանյանին, մինչ խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։ Նոր նախագահի
թեկնածուն էլ կլինի Սամվել Շահրամանյանը։