ABCMEDIA
Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին. «Թաթոյան» հիմնադրամը հրատապ զեկույց է ներկայացրել

Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին. «Թաթոյան» հիմնադրամը հրատապ զեկույց է ներկայացրել

ՀՀ մարդու իրավունքների
նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում
հայտնել է, որ Արցախի հարցով հրատապ զեկույց է կազմվել։

«Ակնայի (Աղդամի) ճանապարհի
բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել
Բերձորի (Լաչինի) միջանցքին»,- նշել է Թաթոյանը։

«Ա․ Միջանցքը երաշխավորում
է Արցախի էթնիկ հայերի ինքնության պահպանումը։

Բ․ Ակնայի ճանապարհը
կշրջանցի Ադրբեջանի նկատմամբ իրավական արգելքները, որոնք գործում են միջանցքի պարագայում։

Գ․ Ադրբեջանի կողմից
միջանցքի նկատմամբ միջազգային անվտանգության իր պարտավորությունների շրջանցումը կխոչնդոտի
բանակցած ցանկացած բանաձևի իրագործում:

Ակնայի Ճանապարհը կօգտագործվի
Ադրբեջանի կողմից՝ ուժեղացնելու իր հակահայկական քաղաքականությունը

Ա․ Ադրբեջանը կօգտագործի
Ակնայի ճանապարհը՝ Միջանցքը անօգտագործելի դարձնելու համար

Բ․Ադրբեջանը կօգտագործի
Ակնայի ճանապարհը՝ Ադրբեջանից Արցախի հայերին ամբողջական կախվածության մեջ դնելու համար։

Գ․ Ակնայի ճանապարհը
գործիք կդառնա Ադրբեջանի կողմից արցախահայությանը ճնշելու համար։

Դ․ Ադրբեջանը կօգտագործի
Ակնայի ճանապարհը՝ Արցախի ներսում հատուկ ռազմական գործողություններ իրականցնելու համար։

Ե․ Ադրբեջանը կօգտագործի
Ակնայի ճանապարհը՝ Արցախի հայերի առևանգումներ իրականացնելու համար` չլինելով կաշկանդված
որևէ բանով:

Ակնայի ճանապարհը բացում
է Ադրբեջանի կամայականության և որևէ բսնով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական
հեռանկար։

Ա․ Ակնայի ճանապարհը
չի ունենա որևէ այլ երրորդ կողմի հակակշիռներ և վերահսկողություն՝ Ադրբեջանի իշխանության
կամ վարքագծի նկատմամբ:

Բ․ Գոյություն չի ունենա
ներքին վերահսկողություն նաև կամայականությունների նկատմամբ։

Գ․ Ակնայի ճանապարհի
բացումը կլեգիտիմացնի Ադրբեջանի անպատժելիությունը և կվերացնի թափանցիկությունը՝ որպես
ընդդեմ կամայականության մնացած միակ միջոց:

Այս հրատապ զեկույցը
պատրաստվել է ԱՄՆ հայտնի փաստաբաններ` քրեական հարցերով փաստաբան Կարօ Ղազարեանի
(Garo Ghazarian) և միջազգային հարցերով փաստաբան Գառնիկ Քերքոնեանի(Karnig
Kerkonian) հետ միասին»,- գրել է իրավապաշտպանը։

Զեկույցի ամբողջական
տարբերակը։