22 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնակայանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով անվտանգության աշխատակիցները մեկ մարդ են վիրավորել․ հայտնում է NBC հեռուստաընկերությունը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում՝ գործակալության կենտրոնակայանի մոտ՝ Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում:

«Շտաբի հիմնական դարպասները փակ են մինչև հաջորդ ծանուցումը: Խնդրում ենք օգտվել այլընտրանքային երթուղիներից»,- ասվում է ԿՀՎ-ի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է CBS News-ը, անվտանգության աշխատակիցները կրակ են բացել մի կին վարորդի վրա, ով մոտեցել է դարպասին և կանգ չի առել։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Այս պահին կատարվում է քննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ռազմագերիներ