02 Հնս
2025
24.1° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի արտգործնախարարը կայցելի Եգիպտոս և Լիբանան

Իրանի արտգործնախարարը կայցելի Եգիպտոս և Լիբանան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Եգիպտոս և Լիբանան՝ տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերություններ քննարկելու համար․ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Պարոն Արաղչիի այցը Եգիպտոս և Լիբանան նախատեսված են երկուշաբթի և երեքշաբթի օրերին, որոնց ընթացքում նա կհանդիպի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և բանակցություններ կվարի տարածաշրջանային հարցերի և երկկողմ հարաբերությունների շուրջ», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ պաղեստինյան հարցը կլինի բանակցությունների թեմաներից մեկը։

Ռազմագերիներ