
Իսրայելի տարածքին հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի․ Իրանի կառավարության ներկայացուցիչ
Իսրայելի տարածքին հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի զինված ուժերը դա անհրաժեշտ կհամարեն․ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
«Քանի դեռ մեր զինված ուժերը անհրաժեշտ են համարում, այս պատասխանը կշարունակվի, և կառավարությունը լիովին կաջակցի զինված ուժերի որոշումներին:
Մենք աջակցում ենք Գերագույն առաջնորդին և նրա որոշումներին», – ասել է Մոհաջերանին: