
Իսրայելի տարածքին հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի․ Իրանի կառավարության ներկայացուցիչ
Իսրայելի տարածքին հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի զինված ուժերը դա անհրաժեշտ կհամարեն․ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։«Քանի դեռ մեր զինված ուժերը անհրաժեշտ են համարում, այս պատասխանը կշարունակվի, և կառավարությունը լիովին կաջակցի զինված ուժերի որոշումներին:Մենք աջակցում ենք Գերագույն առաջնորդին և նրա որոշումներին», - ասել է Մոհաջերանին:


