18 Հնս
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
18.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն չի քննարկում Վրաստանի անդամակցության հարցը․ Կոբախիձե

ՆԱՏՕ-ն չի քննարկում Վրաստանի անդամակցության հարցը․ Կոբախիձե

ՆԱՏՕն չի քննարկում Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին միջնաժամկետ հեռանկարում. լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕՎրաստան հարաբերություններին, կարող եք տեսնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները վերջերս։ ՆԱՏՕն ասում է, որ չի քննարկում Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունըմոտ կամ միջնաժամկետ հեռանկարում, ինչը փաստ է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում», – նշել է Կոբախիձեն։

2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕն հայտարարել է, որ Վրաստանը ապագայում կդառնա դաշինքի անդամ։ 2015 թվականին բացվել է ՆԱՏՕՎրաստան ուսումնական կենտրոնը, որը դարձել է վրացական և միջազգային զորքերի պատրաստման կարևոր տարր։ ՆԱՏՕին անդամակցությունը Թբիլիսիի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է եղել։

Ռազմագերիներ