
ՆԱՏՕ-ն չի քննարկում Վրաստանի անդամակցության հարցը․ Կոբախիձե
ՆԱՏՕ-ն չի քննարկում Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին միջնաժամկետ հեռանկարում. լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին, կարող եք տեսնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները վերջերս։ ՆԱՏՕ-ն ասում է, որ չի քննարկում Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը... մոտ կամ միջնաժամկետ հեռանկարում, ինչը փաստ է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում», - նշել է Կոբախիձեն։
2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Վրաստանը ապագայում կդառնա դաշինքի անդամ։ 2015 թվականին բացվել է ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնը, որը դարձել է վրացական և միջազգային զորքերի պատրաստման կարևոր տարր։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թբիլիսիի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է եղել։


