
Գևորգ Փարսյանը Կապանի ընտրություններին մասնակցելու է «Շանթ դաշինք»-ով․ ի՞նչ կապ ունեն Փարսյանն ու Շանթ Հարությունյանը
Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին։ Դիմելով կապանցիներին այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և արժեքներին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը»,- նշել է նա։
Հ․Գ․ Նշենք, որ ABC Media-ի տեղեկություններով՝ Կապանի գործող համայնքապետն ու Շանթ Հանրությունյանը զարմիկներ են՝ մորաքրոջ տղաներ։ Նախորդ ընտրություններին՝ 2022-ին, ևս Փարսյանն առաջադրվել էր «Շանթ դաշինք»-ով։
Ս․Վ․


