30 Հնս
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմավիրում ուժեղ քամու հետեւանքով շենքի տանիքը պոկվել ու ընկել է կայանված մեքենաների վրա

Արմավիրում ուժեղ քամու հետեւանքով շենքի տանիքը պոկվել ու ընկել է կայանված մեքենաների վրա

Քամու հետևանքով Արմավիր քաղաքի շենքերից մեկի տանիքի հատվածն ընկել է մոտակայքում կայանված 7 մեքենայի վրա. փոխանցում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն վնասվել են շենքի տակ կայանված 7 տրանսպորտային միջոց, էլեկտրական լարեր, նաև ծառեր են կոտրվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողները։

 

Ռազմագերիներ