18 Հուլ
2025
38.2° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել ՔՊ–ական պատգամավորին կնքահայր լինել

Քահանան բացատրել է` ինչու թույլ չի տվել ՔՊ–ական պատգամավորին կնքահայր լինել

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը պարզաբանել է, թե ինչու ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին թույլ չի տվել կնքահայր լինել։

Քահանան նշել է, որ տվյալ պատգամավորը Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով, Վեհարանն ազատելու կոչեր հնչեցնում, ուստի եկեղեցու և Վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի կնքահայր լինելու։

«Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, բայց մեկ պայմանով՝  կնքահայրը պետք է լինի հարգալից, պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը։ Միջադեպ տեղի ունեցավ, հնչեցին արպարկեշտ խոսքեր, այդ պատգամավորը կրկնեց, որ կաթողիկոսին, պարանոցից բռնած պետք է դուրս շպրտել Վեհարանից»,-մանրամասնել է Սեբեոս քահանա Ղալաչյանը։

Ռազմագերիներ