25 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ԱՄՆ ռազմական օգնության ոչ մի ցենտ չպետք է ստանա․ Ֆրանկ Փալոն

Ադրբեջանն ԱՄՆ ռազմական օգնության ոչ մի ցենտ չպետք է ստանա․ Ֆրանկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը X-ի (Twitter) իր միկրոբլոգում խոսել
է Politico պարբերականի՝ Ադրբեջանին օգնության տրամադրելու քննարկումները հետաձգելու  հրապարակման մասին։

«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին տրամադրվող ռազմական
օգնությանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և
Արցախում ապրող հայերի նկատմամբ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ է իրականացնում։

Մենք պետք է կանգնենք մեր արժեքների կողքին և ավելի կոշտ
լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում։ Ես գնահատում եմ 
Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի՝ Լաչինի վերաբացմանն
ուղղված կոչը, բայց մենք պետք է մեր խոսքերը համապատասխանեցնենք գործին։ Ադրբեջանը
չպետք է ստանա ԱՄՆ ռազմական օգնության ոչ մի ցենտ»,-գրել է կոնգրեսականը։