23 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը՝ տարածաշրջանում մահվան ելքով վթարների առաջատար

Հայաստանը՝ տարածաշրջանում մահվան ելքով վթարների առաջատար

Հայաստանում օգոստոսի առաջին կեսին ճանապարհատրանսպորտային պատահարների
հետևանքով 35-ից ավելի քաղաքացի է զոհվել։ 2023 թվականի տարեսկզբից մինչև օգոստոսի
14-ը ՀՀ տարածքում գրանցված մահվան ելքով պատահարների թիվը, Ներքին գործերի նախարարության
տվյալներով, 217 է։ Վերջին ողբերգական վթարը, որը 11 մարդու կյանք խլեց, Գյումրի-Երևան
ճանապարհին էր։

World population review կայքում ներկայացված տվյալների համաձայն՝
Հայաստանը բնակչության 100.000 շնչին բաժին ընկող զոհերի թվով գերազանցում է Ռուսաստանին,
Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և անգամ աֆրիկյան շատ երկրների։ 100 000 մարդու
հաշվով ՃՏՊ զոհերի ցուցանիշը Հայաստանում կազմում է 18.3։

Մանրամասները՝ տեսանյութում։