Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ
2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ
նախագահական ընտրություններ, համապատասխան հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների օր
է նշանակել 2024 թվականի փետրվարի 7-ը»,- ասվում
է պետության ղեկավարի կայքում հրապարակված փաստաթղթում։
Հիշեցնենք, որ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրությունները արտահերթ անցկացնելու պատճառները չեն բացահայտվում։ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին։