04 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է. Թաթոյանը՝ Միքայել սրբազանի գործով դատավճռի մասին

Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է. Թաթոյանը՝ Միքայել սրբազանի գործով դատավճռի մասին

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի ժամկետով ազատազրկելու վերաբերյալ դատավճռի կայացմանը. նրա խոսքով՝ դատավճիռը իշխանության հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորում է, որը նաև խախտում է Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է:

Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր՝ Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար», – նշված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ