
Նիկոլի աչքերում արդեն երևաց իշխանությունը կորցնելու սարսափը․ ՀԱԿ անդամ
Ժողովուրդը երկրորդ ապտակը հասցրեց Նիկոլին։ Այս մասին գրում է ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյան։
«Տասը օրվա քարոզչական նախապատրաստությունից, վարչական լծակների գործադրումից, ոստիկանական տեռորից, ողջ իրավապահ համակարգի ապօրինություններից, քպ ակտիվին մոբիլիզացնելուց հետո անգամ քպ խմբակի առաջնորդին հաջողվեց ընդամենը մի խղճուկ բեմադրություն կազմակերպել։ Ժողովուրդը կրկին հրաժարվեց մասնակիցը լինել նրա սրբապիղծ ու քրեորեն հետապնդելի գործողություններին։ Շատ գլուխներ կթռչեն, բայց Նիկոլի աչքերում արդեն երևաց իշխանությունը կորցնելու սարսափը»,- նշում է նա։


