29 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղուկասյանի գործին ավելացել է նոր հոդված․նա Փաշինյանին «միապետ» է կոչել

Ղուկասյանի գործին ավելացել է նոր հոդված․նա Փաշինյանին «միապետ» է կոչել

Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին՝ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցներից մեկում «միապետ» անվանելու համար։

Տեղեկությունը հայտնում է պաշտպան Հովհաննես Ղարքաքեշիշյանը՝ նշելով՝ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի «իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ իշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու» հոդվածին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ղուկասյանի գործին նոր հոդված ավելացնելու մասին հայտարարել էր Գյումրիի կալանավորված քաղաքապետի մեկ այլ փաստաբան՝ Զարուհի Փոստանջյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026