
Նզովքի են դրդում մարդկանց․ քահանան՝ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» մասին
Հովհանավանքում տեղի ունեցածը էժան թատրոն էր. ABC Media-ի հետ զրույցում ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Այս ամենը եկեղեցաքանդ գործողություն է, ուրիշ ոչինչ։ Նրանք նզովքի և գայթակղության են դրդում մարդկանց,- ասում է քահանան,- Սա աղանդավորություն չէ, այլ հերձված՝ ասել է քահանա Արթենյանը։ Հերձվածը նշանակում է պառակտում եկեղեցու մեջ՝ դավանական կամ ծիսական տարաձայնության պատճառով»:


