25 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում շինարարության ոլորտն արդեն դարձել է ռիսկային․ տնտեսագետ

Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում շինարարության ոլորտն արդեն դարձել է ռիսկային․ տնտեսագետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է 2023թ.-ի հունվար-մայիսին
ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների իրականացման ծավալների ցուցանիշները: ԵԱՏՄ-ում
շինարարական աշխատանքների աճի միջին ցուցանիշը կազմել է 9.2%: Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, շինարարական աշխատանքների ծավալը
Հայաստանում աճել
է 47.3%-ով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս ցուցանիշների տվյալների մասով որոշակի վերապահում
ունի։  

«Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի   շինարարության ոլորտը գրանցել է 16,7% աճ։ ԵԱՏՄ-ի ցուցանիշները շատ մեծ են և չեմ կարող ասել, թե որտեղից են վերցրել այդ տվյալները»,- ասաց
Պարսյանը։

Նրա խոսքով` Հայաստանի
շինարարության ոլորտի աճը հիմնականում ապահովել են մասնավոր կազմակերպությունները։

«Այսինքն՝ պետությունը սուբվենցիոն ծրագրերով իրականացրել
է խոշոր շինարարական ծրագրեր, մասնավորապես
՝ ասֆալտապատում, տարբեր ջրատարերի կառուցում, լուսավորության ցանցի անցկացում և
այլն։ Մեր շինարարության ոլորտի աճը այս երկու ուղղությամբ է եղել՝ պետական ծրագրեր
և մասնավոր կազմակերպությունններ, որոնք  գործունեություն
են ծավալել անշարժ գույքի ոլորտում»,-
նշեց Պարսյանը։

Տնտեսագետն արձանագրում
է` Երևանում մոտ 320 բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն կա, որի հետևանքով
նախատեսվում է կառուցել մոտ  55 հազար բնակարան։

«Սա Երևանի համար աննախադեպ  բարձր ցուցանիշ է, որն իր հետ բերելու է բավականին
լուրջ խնդիրներ։ Այսինքն բնակարանների նկատմամբ շուկայում պահանջարկը նվազելու է, բայց
այս պահի դրությամբ դեռևս այդքան բնակարան կառուցվում  է»,- ասաց Պարսյանը։

Մյուս կարևոր հանգամանքն
այն է, որ Հայաստանի ներքին շինարարության մասով օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը
շարունակում է նվազել։

Տնտեսագետը նկատում
է, որ 2023-ին 2022-ի համեմատ օտարերկրյա ներդրողները շինարարության ոլորտում մոտ
60
%-ով ավելի քիչ ներդրում են
կատարել,  քանի որ նույնիսկ օտարերկրացիների
համար Հայաստանում շինարարության ոլորտն արդեն դարձել է ռիսկային։

«Հայաստանի շինարարության
ոլորտը մասնավոր սեկտորում հիմնականում  ֆինանսավորում
է բանկային համակարգը, բանկերը վարկ են տրամադրում ինչպես կառուցապատողին, այնպես էլ
գնորդներին
։ Այստեղ բանկային համակարգը
շահագրգռված է, որ շինարարությունը շարունակաբար աճ գրանցի ու անշարժ գույքի գներն
աճեն։ Այս փուչիկը, որը հատկապես վերջին երկու տարվա ընթացքում մեծանում է, կարող է
բավականին լուրջ խնդիրներ առաջացնել մեր տնտեսության համար»,- ասաց Պարսյանը։

Հարկ է նկատել, որ
անցյալ տարվա հետ համեմատած, երբ կտրուկ թանկացել էր անշարժ գույքը, այս տարվա մարտից
բնակարանների առուվաճառքի ծավալները
10 %-ով նվազել են, և ըստ տնտեսագետի,
եթե այսպես երկար շարունակվի, ապա մենք անշարժ գույքի շուկայում կտրուկ գնային անկում
ենք ունենալու, որը կարող է իր հերթին բավականին լուրջ խնդիրներ առաջացնել, ֆինանսական
լրացուցիչ ռիսկեր ստեղծել կառուցապատողների համար։

«Այլ կերպ ասած` կառուցապատողներից շատերը կարող են սնանկանալ և դա 
դա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ անշարժ գույքի ամբողջ շուկայում։ Վերջին
երկու տարում երկնիշ աճի տեմպ ենք արձանագրում, բայց  այդ աճի որակը շատ վատն է, այսինքն խնդրահարույց
է։ Եթե շին
արարության ոլորտն աճեր, օրինակ՝  խոշոր գործարանների
կառուցման հաշվին, կամ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու մասով, կառուցվե
ին թունելներ կամ ջրամբարներ ու ջրատարներ, մենք
կարող էինք ասել, որ սա այն շինարարությունն է, որը մեզ բերելու է տնտեսական աճ
։ Բնակարաններ կառուցելով՝  մենք ապագայում տնտեսական աճ չենք ունենալու։ Սա
կարճաժամկետ  շինարարական ոլորտի աճ է»,-ասաց
տնտեսագետը։