25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նստացույցի կարող էր գնալ հասարակությունը, ընդդիմությունը, բայց ոչ նախագահը․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Նստացույցի կարող էր գնալ հասարակությունը, ընդդիմությունը, բայց ոչ նախագահը․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախի նախագահը պիտի լինի երկրի սուբյեկտայնությունը պահողը․
ABC Media-ի հետ զրույցում, խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարած
նստացույցի մասին, ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր,  «Արդարություն» կուսակցության
անդամ Մետաքսե Հակոբյանը։

«Նման քայլի կարող էր գնալ հասարակությունը, ընդդիմությունը, բայց
ոչ երբևէ երկրի նախագահը, որովհետև վերջինս ունի սահմանադրությամբ ամրագրված լիազորություններ։
Մենք արձանագրել ենք, որ երեք տարի շարունակ Արցախի Հանրապետության նախագահը սահմանված
լիազորություններից գեթ մեկը չի կատարել։  Սա պարտվողական դրսևորում էր նախագահի
կողմից, կարծես թե իր պարտավորություններ վայր դնելու ինչ-որ տեսակ էր, մյուս կողմից՝ նաև աթոռը պահելու ձև էր։ Նախագահը երկրի այս իրավիճակում պարտավոր է ամբողջ կամքն
ու ուժը հավաքել երկիրն այս վիճակից հանելու համար, ոչ թե նստել ուղղակի ինչ-որ հայտարարություններ
անել։ Դա որևէ արդյունք չի տալու, եթե աշխարհը 120 հազար մարդկանց ձայնը չի լսում,
չի էլ լսելու նաև երկրի նախագահին»,- ասաց նա։

Պատգամավորի համար ԱՀ նախագահի քայլն ընկալելի կլիներ, եթե վերջինս
լիներ ուղղակի անձ լիներ, ոչ թե երկրի ղեկավար։

«Մյուս կողմից, մի քանի օր տևող հավաքներն ու կոչերը շրջանցում
են թիվ մեկ պատասխանատուներին՝ ՀՀ իշխանությանը։ Կարծում եմ, եթե աշխարհը նույնիսկ
լսի այստեղից եկող ազդակները, կամ լսելու դեպքում իրեն պետք լինի արձագանքել, ապա որևէ
կերպ չի տեսնելու, որ Արցախի իշխանությունը համաձայն չէ Հայաստանի իշխանության վարած
քաղաքականության հետ։ Հետևաբար, աշխարհն ընկալելու է, որ Արցախը ևս համաձայն է ՀՀ-ի
իշխանության քաղաքականության հետ։ ԱՀ նախագահը պարտավոր էր առաջինը դիմել, պարտադրել,
հորդորել, խնդրել ՀՀ իշխանությանը, բայց չշրջանցել նրանց։ Ստացվում է, որ դիմում ենք
բոլորին, պարտադրում ենք բոլորին, նեղանում ենք բոլորից, սակայն այս ամենի հետ որևէ
կապ չունեն թիվ մեկ պատասպանատուներն ու մեղավորները, ովքեր մեզ հասցրել են այս օրվան»,- ասաց
ԱՀ խորհրդարանի պատգամավորը։

Հակոբյանը նշեց՝ հարցերը, որոնց պատասխաններն ու լուծումները
պետք է տա ԱՀ նախագահը, բավականին շատ են։

«Սա այն դեպքը չի, որ նա պիտի միանար ժողովրդին։ ժողովրդին պիտի
միանար վերջին երեք տարիների ընթացքում, երբ ժողովուրդը Հայաստանի իշխանություններից
պահանջում էր պատասխան տալ, երբ հոկտեմբերի 30-ին ԱԺ-ն դեմ գնաց, հայտարարեց, պահանջներ
դրեց ՀՀ իշխանության դիմաց։ Այդ ժամանակ ԱՀ նախագահը պիտի միանար։ Այս պահին հակառակը
պետք է լիներ, ժողովուրդը սպասում է, նայում է, կարիք ունի առաջնորդի, իսկ առաջնորդը,
ինչ-որ անգործունյա վիճակում, նստել է վրանում»,- եզրափակեց պատգամավորը։